211652_close_icon
views-count1901 դիտում article-date 10:20 24-10-2015

ԱՄՆ-ն, Թուրքիան և Սաուդյան Արաբիան հրաժարվել են համակարգել Սիրիայում թռիչքները Ռուսաստանի հետ

Նշված երկրների արտգործնախարարները մերժել են Ամմանում ռուս-հորդանանյան մեխանիզմին միանալու Ռուսաստանի առաջարկը, որի միջոցով կհամակարգվեին Սիրիայի վրայով ռազմական թռիչքները, հաղորդում է BBC-ն: «Առայժմ մեր գործընկերները հրաժարվում են դրանից»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը նաև առաջարկել է համատեղ համաձայնեցնել ահաբեկիչների դեմ պայքարող կազմակերպությունների ցուցակը և նպատակները, սակայն նույն երկրները կրկին մերժել են ռուսական կողմի առաջարկը: Այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպումն անվանել է կառուցողական:

Նմանատիպ նյութեր