211652_close_icon
views-count1941 դիտում article-date 14:19 24-10-2015

Վենետիկի հանձնաժողովը միաձայն հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացությունները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին, որի շրջանակում հաստատվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 եւ 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 եւ 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիեւայի, Ե. Տանչեւի եւ Կ. Տուորիի նկատառումների հիման վրա: Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամներ Տ. Խաբրիեւան, Ե. Տանչեւը, Ս. Բարտոլեն եւ Ա. Էնդինչը բարձր են գնահատել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ բնութագրելով այն ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ: Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որին մասնակցել են վաթսուն երկրների ներկայացուցիչներ, միաձայն հաստատվել են փորձագետների խմբի կողմից ներկայացրած եզրակացությունները:

Նմանատիպ նյութեր