211652_close_icon
views-count2867 դիտում article-date 15:33 28-10-2015

Իվանիշվիլին հորդորում է հրաժարվել ադրբեջանական գազից և գազ գնել Իրանից ու Ռուսաստանից

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կողմ է Վրաստան գազի մատակարարման դիվերսիֆիկացման գաղափարին, գրում է «Взгляд» թերթը: Նա նշել է, որ ռուսական գազ ստանում է ողջ Եվրոպան և ոչ մի քրեական բան չի լինի, եթե Վրաստանը ևս գազ գնի Ռուսաստանից: Իվանիշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը վաղուց է Հայաստան ներկրվող ռուսական գազի տարանցման համար իր բաժինը ստանում: «Մենք ջանում ենք, այդ թվում՝ ես, որպեսզի նաև իրանական գազը մտնի Վրաստան»,-ասել է նա: Նախօրեին «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Միլանում Վրաստանի էներգետիկայի բնական պաշարների նախարար Կախա Քալաձեի հետ քննարկել է Վրաստանի տարածքով գազի հնարավոր տարանցման հարցը:

Նմանատիպ նյութեր