211652_close_icon
views-count2488 դիտում article-date 11:55 04-06-2016

Ուկրաինան կարող է գազ գնել Ռուսաստանից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը չի բացառել, որ իր երկիրը կարող է «Գազպրոմ»-ից գազ գնել, հաղորդում է Reuters գործակալությունը: Նրա խոսքով՝ ուկրաինական կառավարությունը «քաղաքական որոշում է կայացնելու», եթե «Գազպրոմ»-ը «ճիշտ առաջարկ անի»: Առաջիկայում Կիևում ակնկալում են, որ Համաշխարհային բանկը 500 մլն դոլարի վարկ կհատկացնի, որով մտադիր է ռուսական գազ գնել: Այդուհանդերձ, Գրոյսմանը նշել է, որ Ուկրաինան ամեն դեպքում հույս ունի, որ գործը չի հասնի ռուսական գազի գնմանը:

Նմանատիպ նյութեր