211652_close_icon
views-count2581 դիտում article-date 21:00 29-10-2015

Օբամեյանգ. Երբեմն ինքս ինձ ասում եմ. «Գրողը տանի, ինչ լավ եմ խաղում»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը անդրադարձել է այս մրցաշրջանում իր բարձր արդյունավետությանը: 26-ամյա գաբոնցին այս մրցաշրջանի 17 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ եւ խոստվանել, որ մտադիր չէ ձեռք բերածով բավարարվել: «Երբեմն ինքս ինձ ասում եմ. «Գրողը տանը, ինչքան լավ եմ խաղում: Կատակում եմ, իհարկե: Ինքս ինձ ասում եմ. «Ես ճիշտ ճանապարհի վրա եմ: Հաճելի է տեսնել, որ իմ ծանր աշխատանքը պտուղներ է տալիս: Եթե Ռոնալդուն մրցաշրջանի ընթացքում կարող է 50 գոլ խփել, ապա ինչո՞ւ նույնը ես չեմ կարող: Ես հավատացյալ եմ, եւ երբ աղոթում եմ, խնդրում եմ, որ դառնամ մոլորակի լավագույն հարձակվողներից մեկը: Ես առաջադիմել եմ, շատ եմ աշխատել՝ փորձելով սառնասրտություն ցուցաբերել: Պետք է նույն ոգով շարունակեմ, որպեսզի նման խաղ ցուցադրեմ մի քանի մրցաշրջան անընդմեջ, ինչպես արել են Մեսին եւ Ռոնալդուն», ասել է Օբամեյանգը:

Նմանատիպ նյութեր