14308 դիտում
09:45 30-10-2015
Երևանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հատուկ խորհրդատուն Honda-ով վրաերթի է ենթարկել «Յուքոմ»-ի աշխատակցուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Սարյան փողոցի թիվ 26/4 հասցեի դիմաց ԱՄՆ քաղաքացի, 43-ամյա Ջեֆրի Փարեթչանը իր վարած Honda մակնիշի 34 FN 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված անցումով անցնող Երևանի բնակիչ, 48-ամյա Գայանե Գյոզալյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է և վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Ջ. Փարեթչանը աշխատում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում` որպես հատուկ խորհրդատու, իսկ վրաերթի ենթարկված Գ. Գյոզալյանը` «Յուքոմ» ՍՊԸ-ում` որպես օպերատոր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+