20765 դիտում
14:55 30-10-2015
Արտակարգ իրավիճակ Կենտրոն վարչական շրջանում. հաստաբուն ծառը «Գագիկ Խաչիկյան» իրավաբանական ընկերության մոտ արմատից պոկվել ու ընկել է ավտոտնակի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի թիվ 11 շենքի բակում՝ «Գագիկ Խաչիկյան» իրավաբանական ընկերության մոտ հաստաբուն բարդին արմատից պոկվել է և ընկել ավտոտնակի վրա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի ծառայողները՝ Յուրա Ենոքյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր են ժամանում թաղապետարանի համապատասխան բաժնի ծառայողները:
Այս պահին ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման բաժնի աշխատակիցները՝ տնօրեն Արտակ Մարուքյանի գլխավորությամբ:
Ծառն առանց մասնատելու հնարավոր չէ տեղափոխել: Նշված շենքի բակում կան նմանատիպ մի քանի ծառեր ևս ու եթե պատկան մարմինները միջոցներ չձեռնարկեն այդ ծառերը նորերով փոխարինելու հարցում, ապա չի բացառվում, որ մյուս ծառերը նույնպես պատուհաս դառնան բնակիչների համար:
Հարևաններն էլ կեսկատակ-կեսլուրջ ասում էին. «Փառք Աստծուն, որ մարդու բան չի եղել ու կարելի է երգել՝ ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին...»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+