1620 դիտում
17:40 30-10-2015
Պարզաբանում` հրապարակված «Երբ ընտրելու իրավունք ունեցող մոտ 215 հզր. քաղաքացուց ցուցակներում «տեղ են գտնում» 231.821-ը» Արամ Մանուկյանի հոդվածի առնչությամբ
www.galatv.am կայքում «Ընտրողների թիվն ու ցուցակների անճշտությունները. Լավագույն ավանդույթ» վերտառությամբ հոդվածում Արամ Մանուկյանի կողմից արվել են հայտարարություններ, թե իբր Արաբկիրի 4-րդ և Շենգավիթի 11-րդ ընտրատեղամասերում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ցուցակներում 3.000 հոգի ավելացել է, 10.000 հոգի ավելացել է յուրաքանչյուր ցուցակում, իսկ 7.000-ը հեռացել են, որից 2-ից 3 հազարը մահացածներ են:
Հայտարարության համաձայն «Հովհաննիսյան Գայանե», «Հարությունյան Անահիտ», «Գրիգորյան Արմեն» անուն, ազգանունով անձանց տվյալները կրկնվում են համապատասխանաբար 38, 37 և 36 անգամ:
Ոստիկանությունը պարզաբանում է:
Նախ անհրաժեշտ է նշել, որ Արաբկիրի 4-րդը և Շենգավիթի 11-րդը ոչ թե ընտրատեղամասեր են, այլ 2 ընտրատարածքներ, որոնց մեջ կան մի քանի ընտրատեղամասեր:
2013թ. ՀՀ Նախագահի ընտրությունների և 2015թ. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների նախնական ցուցակներում ընդգրկված քվեարկությանը մասնակցող անձանց տարբերությունը Արաբկիրի ընտրատարածքում կազմում է 2.029, իսկ Շենգավիթի ընտրատարածքում՝ 2.253: Անհասկանալի են ցուցակներում 3.000, ինչպես նաև 10.000 անձի տարբերության մասով թվային վերլուծությունները, առանց հիմնավոր փաստարկների:
Հիմնազուրկ են նաև վերլուծությունները 2.000-3.000 մահացած անձանց քանակի վերաբերյալ: Ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ անձը մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվում է այն դեպքում, երբ սահմանված կարգով գրանցվել է մահը: Առավել ևս, ներկայումս ՔԿԱԳ մարմնի և ՀՀ ոստիկանության միջև գործում է էլեկտրոնային կապ, համաձայն որի` մահը գրանցած մարմինը տեղում՝ էլեկտրոնային եղանակով անմիջապես անձին հանում է ռեգիստրի հաշվառումից: Բացի այդ, ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում տանում է ակտիվ աշխատանքներ այն մահացած անձանց տվյալները հայտնաբերելու, պարզելու և հաստատելու ուղղությամբ, որոնց մահը սահմանված կարգով չի գրանցվել իրավասու մարմնում, կամ անձը մահացել է օտարերկրյա պետությունում, և մահվան փաստի վերաբերյալ տեղեկատվությունը հասու չի եղել ՀՀ իրավասու մարմիններին:
Ակնհայտ է, որ ցուցակներում «Հովհաննիսյան Գայանե», «Հարությունյան Անահիտ», «Գրիգորյան Արմեն» անուն-ազգանուններն ընտրվել են միտումնավոր, քանի որ դրանք Հայաստանի Հանրապետությունում տարածված անհատական տվյալներ են:
Առարկայազուրկ և չհիմնավորված հայտարարություններ անելու փոխարեն կոչ ենք անում ուսումնասիրել հրապարակված նախնական ցուցակները և ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմել ՀՀ ոստիկանություն: Յուրաքանչյուր դեպքով կասկած առաջանալու պարագայում պատրաստակամ ենք ցուցադրել նաև լուսանկարները, ինչպես և այլ անհատական տվյալներ, համոզվելու համար, որ ցուցակներում բացառվում են նույն անձի տվյալների մեկից ավելի առկայությունը:
Նմանատիպ նյութեր
3156 դիտում
19:04 17-02-2017
Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է լրատվամիջոցներում հրապարակված հոդվածի վերաբերյալ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված