6171 դիտում
17:51 30-10-2015
Արտակարգ դեպք Երևանում. բնակիչը պնդում է` վնասի փոխհատուցումը պետք է կատարվի վարչական շրջանի ղեկավարության կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Գիշերը ժամը 20:00-ի սահմաններում Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի 67/1 շենքի բնակիչ, 45-ամյա Սամվել Գրիգորյանը շենքի բակում կայանել է իրեն պատկանող Opel մակնիշի 15 UU 361 համարանիշի ավտոմեքենան:
Առավոտյանը ժամը 08:30-ի սահմաններում հայտնաբերել է, որ ավտոմեքենայի վրա է ընկել հարևանությամբ գտնվող պատի վրայի ճաղավանդակները, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենան և կոտրվել հետևի ապակին:
Ս. Գրիգորյանը [color=#EF2929]SHAMHSYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դիմել է Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարության աշխատակազմ, որտեղից պատասխանել են, որ ճաղավանդակը իրենց չի պատկանում և ոչնչով չեն կարող օգնել, իսկ մեքենայի սեփականատերը պնդում է, որ վնասի փոխհատուցումը պետք է կատարվի վարչական շրջանի ղեկավարության կողմից:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
890 դիտում
13:47 24-11-2015
Դատախազի պահանջը քննիչի կողմից պետք է կատարվի անհապաղ.ՍԴ