211652_close_icon
views-count2411 դիտում article-date 20:00 01-11-2015

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են

Ադրբեջանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: РИА «Новости» գործակալությունը հաղորդում է, որ ընտրողները այս ընտրություններում ավելի ակտիվ են եղել, քան նախորդ՝ 2010-ին: Ադրբեջանի խորհրդարանում պատգամավորական 125 տեղի համար պայքարում է 767 պատգամավորի թեկնածու: Նրանցից 286-ը առաջադրվել են 15 քաղաքական կուսակցությունների և «Ազատություն-2015» բլոկի կողմից, իսկ 481-ը՝ ինքնաառաջադրվածներ են: Գործում է 5547 ընտրատեղամաս, որոնցից 1000 ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ: Ըստ ընտրացուցակների, ընտրելու իրավունք ունի 5.2 մլն ադրբեջանցի: Ադրբեջանի օրենսդրությունը չի սահմանում ընտրողների նվազագույն շեմը՝ ընտրությունները կհամարվեն վավեր՝ անկախ ընտրողների թվից: Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում 2005 թ-ից անցկացվում են միայն մեծամասնական համակարգով: Պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ձայների մեծամասնությունն իր ընտրատարածքում:

Նմանատիպ նյութեր