18830 դիտում
09:19 03-11-2015
Տաքսիների շղթայական ավտովթար Դավիթաշենում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 24/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Շահեն Ղազարյանի վարած «Կառլենչո» տաքսի ծառայությանը սպասարկող BYD մակնիշի 35 VT 756 համարանիշի, 55-ամյա Միսակ Յախինյանի վարած AQUA տաքսի ծառայությանը սպասարկող Renault մակնիշի 936 LV 61 համարանիշի և 56-ամյա Կամո Միրզոյանի վարած «Էլեն» տաքսի ծառայությանը սպասարկող Skoda մակնիշի 34 DM 344 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Յախինյանը և BYD-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Արտյոմ Թելունցը, 27-ամյա Արթուր Ասատրյանը և 27-ամյա Արմեն Դալլաքյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+