211652_close_icon
views-count2506 դիտում article-date 10:27 03-11-2015

Ադրբեջանական զինուժը 60 մմ ականանետից և ՌՊԳ-7 տիպի նռնականետից արկեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից /18 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետից /6 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր