2249 դիտում
15:24 03-11-2015
Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի դեպքով Հայաստանի կառավարությունը հանձնաժողով է ստեղծել. ո՞վ կղեկավարի այն
Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ Հայաստանի կառավարությունում ստեղծվել է հանձնաժողով: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ կառավարությունից:
Նախնական տեղեկություններով՝ հանձնաժողովը համակարգելու է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/03/69358/]հայտնել [/url]էինք, որ այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Տուլայի մարզի M4 կմ-ին՝ Դոն ավտոմայրուղու վրա, շրջվել և գետն էր ընկել սպիտակ մարդատար ավտոբուսը, ինչի հետևանքով 8 մարդ տեղում մահացել էր, իսկ 35 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 59 ուղևոր, այդ թվում՝ կանայք և անչափահասներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Մոսկվայից դեպի Երևան: Ավտոբուսի համարանիշներն են՝ 510 OP 61 և այն հաշվառված է Աբովյան քաղաքի Նաիրյան շենքի 1/5 բնակարանում, «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: ՍՊԸ-ի սեփականատերը հանրության հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանն է:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
13:15 01-03-2019
Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով. այն կղեկավարի վարչապետը
4212 դիտում
10:40 14-10-2016
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ
Այս բաժնից
967 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1042 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1345 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ