211652_close_icon
views-count2632 դիտում article-date 16:33 03-11-2015

21-ամյա Հրայրը դանակահարել է Սեյրանին, ով դանակահարվելուց առաջ խնդրել է կնոջ եւ մանկահասակ դստեր ներկայությամբ նման բան չանել. 2 տարի անց գործը դատարանում է

21-ամյա Հրայր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Սեյրան Հարությունյանի հետ՝ անտեսելով նրա կնոջ և մանկահասակ դստեր ներկայությունը և չհարվածելու խնդրանքները, ցուցաբերել է բացառիկ անգթություն, հարձակվել և իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Սեյրան Հարությունյանի կրծքավանդակի աջ կեսին և զույգ նստատեղերի շրջաններին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես՝ թափանցող, ծակած-կտրած վերքեր՝ աջակողմյան հեմոթորաքսով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր