211652_close_icon

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել. Արման Թաթոյան

views-count3217 դիտում article-date 16:13 29-03-2025
Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս արարքի համար նախատեսված է քրեական  պատասխանատվություն: Այսինքն սա հանցանք է:

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել:

Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է»,- գրել  է նա:

Նմանատիպ նյութեր