211652_close_icon
views-count3719 դիտում article-date 01:45 04-11-2015

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» հաղթեց տիտանների ճակատամարտում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիական ՊՍԺ-ին: Լարված և գոլային պահերով հարուստ այս խաղում վճռորոշ եղավ «Ռեալի» պաշտպան Նաչոյի հարվածը: Ընդ որում, Նաչոն գոլից ընդամենը երկու րոպե առաջ էր փոխարինել վնասվածք ստացած Մարսելոյին: Խմբի մյուս խաղում ուկրաինական «Շախտյորը» իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում՝ 4:0 հաշվով ջախջախելով շվեդական «Մալմյոյին»: Այս տուրից հետո «Ռեալը» վաստակեց 10 միավոր, ՊՍԺ-ն ունի 7, «Շախտյորն» ու «Մալմյոն»՝ 3-ական միավոր: Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր [b] A խումբ[/b] «Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:0 Նաչո, 35 «Շախտյոր» (Ուկրաինա) - «Մալմյո» (Շվեդիա)` 4:0 Ալեքսանդր Գլադկի, 29, Դարիո Սրնա, 48 (11մ), Էդուարդո, 55, Ալեքս Տեյշեյրա, 73
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր