211652_close_icon
views-count15729 դիտում article-date 15:03 04-11-2015

Արտակարգ դեպք Երևանում. աղջիկը մորը հայտնաբերել է բնակարանում՝ իր երակները կտրած

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 33 շենքի 11 բնակարանի բնակչուհին կտրել է իր երակները: Մինչ ոստիկաններն ու փրկարարները կժամանեին նշված բնակարան, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնում են, որ իրենց մոտ է տեղափոխվել շտապ օգնության թիվ 62 խմբի կողմից նշված բնակարանի բնակչուհի, 68-ամյա Ջեմմա Ս.-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ձախ նախաբազկի ստորին երրորդականի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչ Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Ջեմմա Ս.-ն ինքնասպանություն գործելու նպատկով վնասել է երակները: Գ. Շամշյանի տեդեկություններով՝ բնակարանում հայտնաբերվել է նաև երկտող, որտեղ Ջեմմա Ս.-ն իր աղջկան գրել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է երակները և այս արարքը կատարել է, քանի որ ունի անբուժելի հիվանդություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եթե դուստրը շուտ չնկատեր վիրավոր մորը և ժամանակին չտեղեկացներ 1-03 շտապ օգնությանը, ապա հնարավոր է՝ մայրն արնաքամ լիներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր