58118 դիտում
23:40 08-11-2020
Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի կտրած-ծակած վերք և ձախ ձեռքի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 20 և 24-ամյա տղաներ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 23:15-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» և «ձախ ձեռքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 20-ամյա Էդգար Հ.-ն և 24-ամյա Գեորգի Ա.-ն:
Հիվանդանոցնում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Թ. Սարյան փողոցում անհայտ անձի կողմից նշված անձինք դանակի հարվածներ են ստացել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հանցագործության գործիք սուր-կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: