938 դիտում
16:29 04-11-2015
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Նոյեմբերի 4-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ Իններորդ վարչության աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամը:
Իններորդ վարչության աշխատակիցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի որոշման հետ` «ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական բյուջեի` քրեակատարողական համակարգի պահպանում, հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ, ՀՀ արդարադատության նախարարություն հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում, վերապատրաստման ծառայություններ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Փաստաբանների դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր, փորձաքննությունների ծառայություններ ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին»:
Խորհրդակցության ընթացքում պարոն Զաքարյանը հերթական անգամ շեշտել է գնումների ոլորտում վերահսկողություն իրականացնելիս Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) հիմնական սկզբունքներով` «գին, որակ և հասցեականություն», առաջնորդվելու կարևորության մասին:
Խորհրդակցության ավարտին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է մինչև դեկտեմբեր ամսվա սկիզբը ավարտին հասցնել ընթացիկ աշխատանքները և ներկայացնել արձանագրված արդյունքները:
Նմանատիպ նյութեր
1076 դիտում
19:47 25-05-2015
Իշխան Զաքարյանն ընդունել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամներին
5298 դիտում
18:24 03-06-2015
Իշխան Զաքարյանն իր դժգոհությունն է հայտնել ՎՊ 4-րդ վարչության որոշ աշխատակիցների աշխատանքների վերաբերյալ
Այս բաժնից
604 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
973 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան