1650 դիտում
08:19 05-11-2015
«Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ կհատկացնի կառավարությունը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում քննարկելու է «Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ հատկացնելու հարցը։ Գումարը ուղղվելու է Հիմնադրամի կողմից իրականացվող Վարդենիս– Մարտակերտ մայրաղու հիմնանորոգմանը։
Մեծ կարևորություն ունեցող 116 կիլոմետրանոց այս մայրուղու հիմնանորոգումը սկսվել է դեռ անցած տարի, և կառավարությունը արդեն մոտ 3.8 միլիարդ դրամ է հատկացրել իր պահուստային Ֆոնդից։ Ամբողջ աշխատանքի արժեքը կազմում է մոտ 13 միլիարդ դրամ։ Սա հիմնադրամի կողմից իրականացվող միակ խոշոր ծրագրին է, որին այսպիսի մասնակցություն է ունենում կառավարությունը։
Ըստ որոշ տեղեկությունների, կառավարության կողմից շինարարության փաստացի ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամը գնալով ավելի քիչ գումարներ է կարողանում հավաքել մարաթոններով և հավաքված գումարը այլևս չի բավարարում բոլոր ծրագրերի իրականացմանը»։
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
20:16 10-02-2017
Կառավարությունը մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 5 միլիարդ դրամ
1345 դիտում
16:27 29-09-2022
Կառավարությունը 4 ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի
1174 դիտում
12:36 23-05-2024
Կառավարությունը շուրջ 3 միլիարդ դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը