Կառավարությունը 4 ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի
Կառավարությունը 4 ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ այդ ճանապարհահատվածներից մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ հասկանալի պատճառներով որոշում է կայացվել տեղադրել 3-րդ շերտ, որպեսզի ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաների համար:
«Այսինքն՝ մենք ծրագիրն ընդլայնում ենք: 13 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերին»,- ասաց նա:
Գնել Սանոսյանի խոսքով՝ մյուսը Տաթև-Աղվանի-Վերին Խոտանան գյուղի հատվածն է, որտեղ շրջանցիկ ճանապարհ է կառուցվում:
«Հաջորդը Քաջարան-Մեղրի 8.2 կմ երկարությամբ հատվածն է, որի հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի: Մյուս ճանապարհահատվածը՝ Տավուշում 1.7 կմ «Քոլագարի ճամբար» կոչվող հատվածն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ 3 միլիարդ 61 միլիոն դրամ է կազմում հատկացվող գումարը, որից 45 միլիոնը տեխնիկական հսկողության, մնացածը շինարարության համար է: