1383 դիտում
09:02 05-11-2015
Գյումրու քաղաքապետը «երկու ծախսերը մի դռնից է հանում». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր տեղի է ունենալու Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ բավականին «թեթև» օրակարգով. օրակարգում ընդգրկված Է ընդամենը հինգ հարց, բոլորն Էլ ֆինանսական բնույթի՝ հիմնականում դրամական նվիրատվությունների մասին։
Սա իրոք հետաքրքրական է, քանի որ մի կողմից՝ քաղաքապետարանը ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների միջոցով նշում է, որ քաղաքի բյուջեն, մեղմ ասած, աղքատիկ է, եթե չասենք՝ կիսադատարկ այն աստիճանի, որ ամառվա սեզոնին այն լցնելու համար նույնիսկ Թատերական հրապարակը մասնավոր մի շարք տնտեսվարողների վարձակալության տրվեց՝ այնտեղ տեղադրելու և շահագործելու համար ժամանցային սեզոնային օբյեկտներ, մյուս կողմից՝ չի լինում ավագանու մի նիստ, որի օիակարգում ընդգրկված չլինեն դրամաբաշխությունների հետ կապված հարցեր՝ նվիրատվություններ և այլն (նկատի չունենք չքավոր գյումրեցինեիին հատկացվող տասը հազարական դրամ օգնությունը)։
Այս հակասությունն, ինչ խոսք, չի կարող աննկատ մնալ՝ հատկապես, որ առջևում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, իսկ հաջորդ տարի էլ Գյումրու քաղաքապետի ընտրություններն են։ Եվ ակամա հռետորական կամ կիսահռետորական հարց է առաջանում՝ իսկ գուցե նախընտրական քարոզարշավն է՞լ է արդեն սկսվել «այո»-ի քարոզարշավի հետ կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «երկու ծախսերը մի դռնից են հանում», ով իմանա»:
Նմանատիպ նյութեր
2932 դիտում
08:45 22-04-2016
Պաշտպանությանն ուղղված ծախսերը աճել են 4,2 տոկոսով, ոստիկանությանն ուղղված ծախսերը՝ 13.7-ով. «Հայկական ժամանակ»
944 դիտում
15:21 21-05-2015
Ավտոտնակի բաց դռնից մուտք գործելով գողացել է 450.000 դրամի ոսկյա զարդեր
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»