211652_close_icon
views-count1115 դիտում article-date 19:14 05-11-2015

Փաստաբանների պալատի փաստաբանները այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. ֆոտոռեպորտաժ

Փաստաբանների պալատի փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպաններն այսօր՝ նոյեմբերի 5-ին այցելել են ՀՀ ԱՆ ՔԿՎ ՙԱրմավիր՚ քրեակատարողական հիմնարկ՝ խորհրդատվություն տրամադրելու ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներին: Ծրագրում ներգրավված փաստաբաններն արդեն այցելել են Վանաձորի և Գորիսի ՔԿՀ-ներ: Նշենք, որ այս փաստաբանական ծրագիրն իրականացվում է ՀՀ փաստաբանների պալատի և Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Վիկտորյա Բուչոկը: Ծրագիրը սկսել է նոյեմբեր ամսից, որի նպատակն է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել նախնական կալանքի տակ գտնվող անձանց և դատապարտյալներին: Իրավաբանական խորհրդատվությունները տեղի կունենան հենց ՔԿՀ-ներում: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներ: Ծրագիրն ըստ կնքված համաձայնագրի կավարտվի 2015թ. դեկտեմբեր ամսին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր