1725 դիտում
08:18 06-11-2015
Կառավարությունը պատրաստվում է նոր պարտքերի տակ ընկնել եվրոբոնդերի միջոցով. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ կառավարությունում քննարկվում է հաջորդ տարի կրկին եվրոբոնդ թոդարկել և դրանով 500-700 միլիոն դոլարի արտաքին նոր պարտք ներգրավել։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ:
Ուշագրավն այն Է, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում դա նախատեսված չէ Այսինքն սպասվում է, որ կառավարությունը կգործի ըստ իրավիճակի՝ եթե տնտեսական վիճակը ավելի վատանա, քան նախատեսվում Է, ապա այդ պարտքը կներգրավվի։ Սա կլինի եվրոբոնդերի արդեն երրորդ թողարկումը։ Առաջին երկու թողարկումներով Հայաստանը արդեն ներգրավել Է 1.2 միլիարդ դոլարի արտաքին պարտք։
Դրանք բավականին թանկ պարտքեր են՝ տարեկան մոտ 7 տոկոս տոկոսադրույքով։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության սահուն վատթարացումը, եվրոբոնդերի տոկոսադրայքը Էլ ավելի կբարձրանա։ Կառավարությունում նախնական հաշվարկները ցույց են տվել, որ հաջորդ թողարկմամբ ներգրավված պարտքի տոկոսադրույքը կլինի 8 տոկոս կամ նույնիսկ ավելին։ Կառավարության համար եվրոբոնդերի թողարկման միջոցով պարտքեր ներգրավելը ձեռնտու Է այն տեսանկյունից, որ դրա օգտագործման համար կառավարությունը հաշվետու չէ որևէ միջազգային ֆինանսական կառույցի, ծախսում է այդ փողերը ըստ հայեցողության»։
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
07:42 10-02-2015
Կառավարությունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից. ՀԺ
4197 դիտում
22:28 27-09-2019
Նոր գումար ենք ներգրավում՝ հին պարտքը փակելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ եվրոբոնդերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը