211652_close_icon
views-count1138 դիտում article-date 07:42 10-02-2015

Կառավարությունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարաթյունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել: Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշել էր՝ սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից վաղ ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրել է այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերուությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա: Եվրոբոնդերի միջոցով Հայաստանը 2013 թվականին արդեն ներգրավել է 700 միլիոն դոլար 6.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի դիմաց 2020 թվականին պետք է վերադարձնենք շուրջ մեկ միլիարդ դոլար: Դա արդեն իսկ բավականին ծանր պարտք է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր