211652_close_icon
views-count1661 դիտում article-date 08:53 06-11-2015

Հեռացած ԲՀԿ-ականները վերադառնում են կուսակցություն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է «ԲՀԿ խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը, ով մարտի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ արտահերթ համագումարից հետո հայտարարեց, որ լքում է կուսակցության շարքերը, երեկ դիմում է ներկայացրել ԲՀԿ Արմավիրի սկզբնական կազմակերպությանը՝ խնդրելով վերականգնել իր կուսակցական պատկանելությունը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին ԲՀԿ վերադառնալու մասին դիմումներ կարող են ներկայացնել ԲՀԿ-ից հեռացած այլ պատգամավորներ և համայնքապետեր ևս։ Եթե որոշ պատգամավորների հարցում ԲՀԿ ղեկավարությունը վերապահումներ ունի, ապա համայնքապետերի դիմումները, ըստ ամենայնի, կբավարարվեն»։

Նմանատիպ նյութեր