21735 դիտում
13:48 06-11-2015
250-ից ավելի սրտաբաններ հավաքվել էին գիտաժողովի. այն նվիրված էր «Էրեբունի» ԲԿ սրտաբանական ծառայության ստեղծման 30-ամյակին. ուղերձ էր հղել ՀՀ նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանում՝ «Մարիոթ» հյուրանոցում, «Էրեբունի» բժշկական կենտրոնը կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված «Էրեբունի» ԲԿ-ի սրտաբանական ծառայության ստեղծման 30-ամյակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիտաժողովին մասնակցում էին Երևանի առաջատար սրտաբանական կենտրոնների, ինչպես նաև հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության սրտաբանները:
Ընդհանուր թվով գիտաժողովին մասնակցում էր 250 մասնագետ և այն նախատեսված է սրտաբանների, ընտանեկան բժիշկների, թերապևտների և ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար:
[color=#EF2929]Գիտաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը.
Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանությունն այս տարիներին տպավորիչ զարգացում ապրեց: Ներդրվեցին բուժման նոր մեթոդներ ու սարքավորումներ, ձեւավորվեց սրտաբանների հզոր թիմ, որն, իրավամբ, ամենահեղինակավորներից մեկն է ՀՀ-ում:
Սիրտ-անոթային հիվանդությունները դեռեւս մնում են հիվանդացության, հաշմանդամության եւ մահացության հիմնական պատճառն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում: Ուստի դրանք ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական հիմնախնդիրներից են: Դրանց լուծման ճանապարհներից մեկը բարձրակարգ, ժամանակակից կլինիկաների ստեղծումն է , որտեղ ախտորոշումը եւ բուժումը կիրականացվեն բժշկագիտության արդի պահանջններին համապատասխան: <էրեբունի սրտաբանական> կենտրոնն իր հագեցվածությամբ, մասնագետների բարձր որակավորմամբ համապատասխանում է այդ չափանիշներին:
Հանրապետությունում հիվանդացության եւ մահացության նվազմանն ուղղված պետական կարեւոր միջոցառումներից մեկը համարում եմ այս տարվա հունվարի մեկին մեկնարկած սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ անհետաձգելի անվճար ստենտավորման պետական ծրագրի ներդրումը: Այն ընթանում է հաջողությամբ եւ այստեղ էլ մեծ է ձեր կենտրոնի դերակատարումը:
<Էրեբունի սրտաբանական> կենտրոնը, միաժամանակ, նաեւ կադրերի դարբնոց է:
Այն ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին տալիս է բազմաթիվ որակյալ մասնագետներ: Շատ եմ կարեւորում, որ գործնական աշխատանքի հետ միաժամանակ՝ ձեր բժիշկները զբաղվում են նաեւ գիտական գործունեությամբ: Ձեր գիտական հետազոտությունները եւ աշխատանքները ճանաչում են թե հանրապետությունում, թե հանրապետությունից դուրս: Այսօրվա գիտաժողովը դրա վկայություններից մեկն է:
Մեկ անգամ եւս բոլոր բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին շնորհավորում եմ հոբելյանի կապակցությամբ, մաղթում՝ առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր ժողովրդի առողջության: Գիտաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:[/color]
Ելույթով հանդես եկավ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը ներկայացրեց բժշկագիտության, մասնավորապես, սրտաբանության վերջին ձեռքբերումները:
Գիտաժողովին մասնակցում էր նաև Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի անդամ, Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի ղեկավար, ՌԴ Էնդովասկուլյար վիրաբույժների ընկերության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
Նմանատիպ նյութեր
4567 դիտում
14:30 21-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին
3941 դիտում
20:41 11-10-2015
Նախագահը ներկա է գտնվել Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված գալա համերգին (լուսանկարներ)