211652_close_icon
views-count1767 դիտում article-date 23:07 28-06-2019

Բելառուսում Հայաստանի դեսպանը մասնակցել է «Բագրատիոն» գործողություն» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին՝ նվիրված Բելառուսի ազատագրման 75-ամյակին

Հունիսի 27-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մասնակցեց «Բագրատիոն» գործողություն» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին՝ նվիրված Բելառուսի ազատագրման 75-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպված էր Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի և Բելառուսի պաշտպանության նախարարության կողմից։ Դիմելով համաժողովի մասնակիցներին, դեսպան Ղևոնդյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց հայ զինվորների ակտիվ դերակատարությունը, ինչպես նաև Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական ներդրումը Բելառուսի ազատագրման գործում։ Այս համատեքստում կարևորվեց Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի, «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման միջև երկարամյա համագործակցության արդյունքում «Հայ մարտիկները Բելառուսի մարտերում (1941-1944)» գրեթե հազար էջանոց ժողովածուի լույսընծայումը, ինչի վերաբերյալ հայտարարվեց գիտաժողովի ընթացքում։

Նմանատիպ նյութեր