27157 դիտում
13:25 06-11-2015
Հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը
Նոյեմբերի 7-8-ին հանրապետության տարածքում դեռևս կզգացվի անտիցիկլոնի ազդեցությունը, որով պայմանավորված առանց տեղումների եղանակը հիմնականում կպահպանվի: Նոյեմբերի 9-ին Սև ծովի շրջաններից մեր տարածաշրջանին է մոտենում հերթական ցիկլոնը, որը Հայաստանում կգործքի մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ:
Նոյեմբերի 9-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, հովտային և նախալեռնային գոտիներում անձրևի:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել նոյեմբերի 7-ից, և 7-9 ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, սակայն գիշերային ժամերին ամպամածության ավելացմամբ պայմանավորված՝ այն կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 9-10-ին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +4...+6, ցերեկային ժամերին +8...+10 աստիճանի սահմաններում:
Նմանատիպ նյութեր
50646 դիտում
21:15 05-01-2016
Հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը
19220 դիտում
09:42 05-02-2016
Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը
32845 դիտում
10:14 03-06-2016
Հունիսի 4-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, անձրևները կվերսկսվեն
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»