50646 դիտում
21:15 05-01-2016
Հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը
Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք, իսկ ահա հունվարի 8-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի կենտրոնում ինչի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա:
Այս պահին հարավ-արևմուտքից մեր երկիր են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բաձրանում է, և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ: Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում և Սյունիքում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով:
Նմանատիպ նյութեր
27154 դիտում
13:25 06-11-2015
Հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը
19220 դիտում
09:42 05-02-2016
Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը
32845 դիտում
10:14 03-06-2016
Հունիսի 4-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, անձրևները կվերսկսվեն
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»