211652_close_icon
views-count18887 դիտում article-date 12:03 07-11-2015

Երևանի «գաի պլաշչադկան» կրկին լցվել է խմած և առանց վարորդական իրավունքի վարորդների մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց մեծ մասի վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մի քանիսն էլ իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 50-200 հազար դրամի չափով: ՃՈ ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաները չվարեն ոչ սթափ վիճակում և իրենց մոտ ունենան ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում, անկախ ավտոմեքենայի մակնիշից ու համարանիշից, վարորդի կամ մեքենայատիրոջ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից ՝ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր