20269 դիտում
15:40 13-02-2016
Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվել է խմած վարորդների մեքենաներով. ինչպես ժողովուրդն է ասում՝ կարմիր կովը իր կաշին չի փոխում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 12-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 36 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաներից 32-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 150-350 հազարական դրամի չափով: ՃՈ ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որ առաջին հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ կհանգրվանեն «գաի պլաշչադկայում»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
24558 դիտում
09:38 07-08-2015
«Կարմիր կովը իր կաշին չի փոխում». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ