211652_close_icon
views-count13739 դիտում article-date 13:22 07-11-2015

Ինչո՞ւ վերջին 15 տարիներին ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ավտոմեքենա չի վարում, ո՞ւմ մեքենաներից է օգտվում, ո՞վ էր որդու ավտոմեքենային հարվածել եւ ավելին

ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը արդեն 15 տարի է, ինչ ավտոմեքենա չի վարում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը: Խոսելով պատճառների մասին՝ ավելացրեց. «Իմ գերմտազբաղ լինելը, զբաղվածությունն այնքան շատ է, որ մեքենաների նկատմամբ հետաքրքրությունս մինիմումի է հասցվել: Մեքանա նստելիս ես ոչ թե երթեւեկության կանոններին եմ հետեւում, այլ մտքումս արծարծվում են հուզող խնդիրները, հոդվածները եւ սպասվելիք ելույթներս»: Հարցին, թե տաքսիներից է օգտվում, թե վարորդ ունի, պատասխանեց. «Բարեբախտաբար, որդիներս շատ վարժ են վարում մեքենա եւ ինձ այդ հարցում աջակցում են: Իմ օգնականները՝ եւս»: Դիտարկմանը, թե որդու մեքենան ինչ մակնիշի է, ասաց. «Որոշ ժամանակ առաջ, երբ որդուս կայանված մեքենային հարվածել էին, Գագիկ Շամշյանը բծախնդրորեն ճշտել էր, թե ով է եղել, ինչի համար շնորհակալ եմ: Այդ մեքենան մնացել է անփոփոխ: Աստված տա, որ միշտ շփվենք, բայց ոչ Գագիկ Շամշյանի հետաքրքրությունների ոլորտի հետ կապված: Այսինքն՝ վթարներից հեռու»: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/27/24579/]հայտնել [/url]էր, որ օգոստոսի 24-ին, ժամը 15:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել էին Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վահան Մամիկոնյանի վարած BYD մակնիշի Լ 0683 համարանիշի և 36-ամյա Մամիկոն Գեղամյանի վարած BMW X5 մակնիշի 64 ՏՏ 010 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Վ. Մամիկոնյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել էր թիվ 2 բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Մ. Գեղամյանը ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի որդին է, ով աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել էր Վ. Մամիկոնյանը, ով մեքենայով բախվել էր դատախազի կայանած BMW X5-ին:

Նմանատիպ նյութեր