Լուրեր կարդացող գործունյա շունը դարձել է համացանցի սիրելին (տեսանյութ)
Գործունյա շունը, որը տարվել է նորություններով, դարձել է համացանցի հիթը: Տեսանյութում իր տիրոջ սիրելին համակարգչի դիմաց նստել է ակնոցն աչքերին, ծամում է երշիկը ու կարդում լուրեր: Սակայն, երբ կարդում է, որ միսն առաջացնում է քաղցկեղ, անմիջապես բերանից դուրս է թքում ուտելիքը:
Տեսանյութն անմիջապես տարածվել է համացանցում և արդեն 2 օր է՝ հավաքել է ավելի, քան 1 մլն դիտում: