2465 դիտում
09:03 10-11-2015
Ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն, այս տարվա տասը ամիսների արդյունքներով, նոյեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 40 հազար ուղևոր։
«Ավիացիայի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա տասը ամիսների արդյունքներով, ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները շարունակում են նվազել։ Ըստ այդմ, տասն ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 595 հազար 838 ուղևորի, ինչը անցած տարվա ցուցանիշից պակաս է ավելի քան 156 հազար ուղևորով։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ուղևորի սպասարկման դիմաց օդանավակայանի վճարները կազմում են մոտ 45 դոլար, ապա ստացվում է, որ ի տարբերություն անցած տարվա, «Զվարթնոց» օդանավակայանի այս տարվա շրջանառությունն արդեն իսկ նվազել է ավելի քան 7 միլիոն դոլարով։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիների համար առավել էժան է Թբիլիսիի օդանավակայանից մեկնելը։ Սակայն ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ու Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շարունակում են անտրամաբանական հիմնավորումներով հերքել այս իրողությունը՝ փորձելով այդ կերպ թաքցնել սեփական անգործությունը ոլորտում առկա խայտառակ իրավիճակի մասով»,–հավելել է թերթը։
Նմանատիպ նյութեր
2344 դիտում
10:21 11-09-2015
Ինքնաթիռով ուղևորափոխադրումների թիվը կտրուկ նվազել է. «Ժողովուրդ»
2890 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
1844 դիտում
08:03 06-11-2015
Տուլայի վթարից հետո ՌԴ ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալներն ավելացել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»