11315 դիտում
16:27 10-11-2015
Երևանում 65-ամյա Ռաիսա տատը արդեն 1 տարուց ավելի է, ինչ առանց լույսի է ապրում, նա վախենում է ցրտահարվելուց և խնդրում է օգնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադոնցի փողոցի 8 շենքին հարակից վագոն-տնակում միայնակ բնակվող 65-ամյա Ռաիսա Վարոսյանը 1 տարուց ավելի է, ինչ զրկված է էլեկտրաէներգիայից: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց 65-ամյա Ռասիա տատը:
Նա պատմեց, որ դեռևս 1992 թվականից բնակվելով նշված հասցեում` նրանք սոցիալական խնդիրներից ելնելով` չեն կարողացել հող գնել և ձեռք բերել սեփականության վկայական, իսկ Էլեկտրացանցի ներկայացուցիչները հոսանքը միացնելու համար պահանջում են վկայականը:
Ռ. Վարոսյանի ամուսինը մահացել է 1998-ին և այժմ նա բնակվում է միայնակ և աշխատում է որպես մաքրուհի:
«Ձմեռը մոտ է, իսկ ես առանց հոսանքի չգիտեմ՝ ոնց եմ տաքացնելու տնակը: Հարևանները նավթով տաքացուցիչ են տվել, բայց նավթը շուտ վերջանում է և տնակը ցրտում: Տարիքիս հետ առողջությունս քայքայվում է եւ արդեն դիմադրելու ուժ էլ չի մնացել: Ամեն գիշեր նայում եմ շուրջս, բոլորի լույսերը վառվում են, իսկ իմ տանը խավար է, տարեց կին եմ, վախենում եմ ցրտահարումից: Անգամ կոմունալ հարմարություններ չկան:
Ես անգամ այս տարիքում իմ մի կտոր հացը վաստակում եմ, ընդամենը խնդրում եմ, որպեսզի էլեկտրացանցը օգնի ինձ և հոսանք տրամադրեն»,- խնդրեց տարեց կինը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8142 դիտում
11:20 18-03-2016
«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». Քեոփսի բուրգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
110249 դիտում
23:58 14-05-2017
Խնդրում ենք օգնել. Ալենն այսօր պայքարում է ապրելու համար: Իսկ մենք կարող ենք օգնել