24698 դիտում
16:49 10-11-2015
Ջերմուկում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարության մի քանի անդամներ, մարզպետներ ու քաղաքապետեր իրենց մաշկի վրա զգացին այս տարվա առաջին ձյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ջերմուկում աշխատանքները սկսկեց «Գյուղական համայնքների հինգերորդ համաժողով»-ը, որի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հանրապետության մարզպետներ, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
«[url=http://armenpress.am/arm/news/825184/hh-varchapety-jermukum-masnakcum-e-gyuxakan-hamaynqneri.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Աբրահամյանը կարևորեց ավանդույթ դարձած այս համաժողովները, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկելու գյուղական համայնքների զարգացման հետ կապված խնդիրները, խոսելու իրականացված գործողությունների արդյունքների մասին և ներկայացնելու հետագաանելիքները։
Վարչապետի խոսքով՝ հատկանշական է, որ ֆորումը անց է կացվում նոյեմբերի 10-ին' Տեղական ինքնակառավարման օրը, և այս առիթով Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՏԻՄ ներկայացուցիչներին:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս տարվա համաժողովի օրակարգում ներառված են գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը և եկամուտները, երկրորդը' նոր ձևավորվող գործունեությունը և հնարավորությունները։
«Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասն իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Դրանք են՝ մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով և սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը և այլն։ Տարբեր ուղղություններով առնձանահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ֆերմերային տնտեսություններին: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել և մնում են գյուղացու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միևնույն ժամանակ, իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը և զարգացումը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 239+
239+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)