211652_close_icon
views-count38350 դիտում article-date 16:54 11-11-2015

Գեղարքունիքի մարզում անչափահաս տղաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասավ 4-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Երևանում մահացել է Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, ինչի պատճառով 2 անչափահաս տղաներ տեղում մահացել էին, 1 հոգի էլ մահացել էր վթարից 4 օր անց՝ նոյեմբերի 6-ին, իսկ Գ. Գևորգյանը ու ևս 1 հոգի՝ նրա ուղևոր, Ծովասար գյուղի բնակիչ, 25-ամյա Անդոկ Մխիթարյանը տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/06/69658/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին հիվանդանոցում մահացել էր Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի 15-րդ փողոցի բնակիչ, 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբեգրական ավտովթարի հետևանքով, որի ժամանակ նրա համագյուղացի 2 անչափահաս տղաները տեղում մահացել էին, իսկ նրան և ևս 3 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ծակքար-Թազա գյուղ ավտոճանապարհին բախվել էին Ծակքար գյուղի բնակիչ, 16-ամյա Կարեն Դավթյանի վարած Hyundai մակնիշի 15 ԼՕ 371 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանի վարած ВАЗ 21 124 մակնիշի 34 ՕR 724 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Կ. Դավթյանը, նրա ուղևոր` համագյուղացի, 17-ամյա Արամ Գրիգորյանը տեղում մահացել էին, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ВАЗ 21124-ի վարորդ Գ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Ծովասար գյուղի բնակիչ, 25-ամյա Անդոկ Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր