211652_close_icon
views-count1904 դիտում article-date 16:57 12-11-2015

Ռուսաստանն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում. Բակո Սահակյան

Նոյեմբերի 12-ին Մոսկվա քաղաքում, <<Ռեգնում>> լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամլո ասուլիսը, որին ներկա էին ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, սոցիալ-տնտեսական զարգացմանը, արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին, պատասխանել լրագրողների հարցերին: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, որն իր մեջ ներառում է պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական եւ մարդկային հարաբերությունների լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման շփումները՝ դրանք օգտակար համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ստանալու եւ գործնական կապեր հաստատելու տեսանկյուններից: [img]/ups/images/0390813001447326135936172.jpg[/img]

Նմանատիպ նյութեր