211652_close_icon
views-count5810 դիտում article-date 18:08 12-11-2015

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: [color=#CC0000]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:[/color] Թույլ ձյուն է տեղում Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում: Գորիս-Սիսիան և Մարտունի-Գավառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր