211652_close_icon
views-count1520 դիտում article-date 19:20 16-11-2015

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միկրոավտոբուսների, ամենագնացների համար, իսկ թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:[/color] ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միկրոավտոբուսների, ամենագնացների համար, իսկ թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: [/color]

Նմանատիպ նյութեր