211652_close_icon
views-count17414 դիտում article-date 20:34 12-11-2015

Ուժեղ քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել Ալավերդի քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Կեսգիշերից Ալավերդի քաղաքում ուժեղ քամու հետևանքով մեծ թվով տանիքների թիթեղներ և շիֆերներ պոկվել և շպրտվել են մի քանի մետր, կոտրվել են պատուհաններ, վնասվել ավտոմեքենաներ և արմատից պոկվել ու տապալվել են հաստաբուն ծառեր: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, որոշ վայրերում քամու հետևանքով պոկվել են հոսանքալարերը: Ուժեղ քամին պոկել և շպրտել է նաև Ալավերդու Սայաթ Նովայի անվան դպրոցի սպորտային դահլիճի տանիքը: Իրավիճակի մասին տեղյակ է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ում հանձնարարականով Լոռու մարզպետարանի և Ալավերդու քաղաքապետարանի պատասխանատու բաժինների ներկայացուցիչները պարզում են վնասի չափը, իսկ թե ով կփոխհատուցի վնասը` բնակիչները չգիտեն: Նրանք հույսով են ՀՀ կառավարությունն ու Լոռու մարզպետարանը իրենց թևութիկունք կլինեն: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի և Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր