211652_close_icon
views-count1912 դիտում article-date 08:23 13-11-2015

Պղնձի միջազգային գինը նվազում է ու դա վատ նորություն է Հայաստանի տնտեսության համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը անդրադարձել է պղնձի միջազգային գներին ու համեմամատել դրանք մեր տնտեսության հետ. «Պղնձի միջազգային գինը շարունակում է նվազել և ներկայումս սահմանում է նոր հակառեկորդներ։ Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է 4 հազար 785 դոլար։ Սա ամենացածր զինն է վերջին հինգ տարիների ընթացքում։ Ընդ որում, գնի փոփոխության դինամիկան ցույց է տալիս, որ նվազման միտումները կայուն են, և վտքր է հավանականությունը, որ առաջիկայում գինը կվերականգնվի։ Սա վատ նորություն է մեր տնտեսության համար։ Պղնձի գնի նվազմանը զուգահեռ էժանանում են նաև այլ մետաղները, իսկ մեր արտահանման կառուցվածքում գունավոր մետաղների հանքաքարերի արտահանման ծավալները զգալի են։ Այսպես, 2015 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ դոլարի ապրանք, որի մոտ 40 տոկոսը հենց հանքահումքային արտադրանք է: Ընդ որում, մետաղների միջազգային գների անկումը բերել է նրան, որ Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանման Ֆիզիկական ծավալները կտրուկ աճում են, իսկ դրանից ստացված եկամուտ աճում են անհամեմատ դանդաղ»։

Նմանատիպ նյութեր