211652_close_icon
views-count1286 դիտում article-date 08:17 18-11-2015

Միջազգային շուկաներում պղնձի գինը նվազում է, ինչը կարող է էական ազդեցություն թողնել մեր երկրի տնտեսության վրա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մինչ Հայաստանի խորհրդարանում քննարկվում է հաջորդ՝ 2016 թվականի պետական բյուջեն, միջազգային շուկաներում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են էական ազդեցություն թողնել մեր երկրի տնտեսության վրա։ Միջազգային շուկայում պղնձի գինը շարունակում Է գահավիժել։ Դա ուղղակի ազդեցություն Է ունենալու մեր բյուջեի մուտքերի վրա։ Խնդիրն այն է, որ բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն աղբյուրներից մեկը մեր հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վճարած հարկերն են։ Իսկ այդ հարկերի մեծությանը ուղղակիորեն պայմանավորված Է գունավոր մետաղների և գլխավորապես պղնձի միջազգային գնով։ Պատկերը ավելի տեսանելի դարձնելու համար նշենք, որ այս տարվա մայիսին մեկ տոննա պղնձի միջազգային գինը մոտ 6 հազար 500 դոլար Էր, իսկ երեկվա դրությամբ՝ 4 հազար 600 դոլար։ Այլ կերպ ասած, պղինձը միայն վերջին կես տարվա ընթացքում Էժանացել Է մոտ 30 տոկոսով։ Ճիշտ նույնքանով նվազել են մեր հանքարդյունահանողների եկամուտները և, հետևաբար, այդքանով Էլ նվազելու են նրանց կողմից ՀՀ պետական բյուջե վճարելիք հարկերը: Բացի բյուջեի եկամուտների նվազումից ստեղծված իրավիճակը կարոդ Է հանգեցնել նաև դրամի արժեզրկմանը»։

Նմանատիպ նյութեր