211652_close_icon
views-count1564 դիտում article-date 09:25 13-11-2015

Չեխիան զենք կուղարկի ԻՊ-ի դեմ կռվող քուրդ գրոհայինների համար

Չեխիայի իշխանությունները որոշել են զենք տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քուրդ զինյալներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին, հաղորդում է Tass-ը: Նա նշել է, որ հաջորդ շաբաթ քրդերին կուղարկվի մոտ 6 հազար ավտոմատ, 5 հազար նռնակ և 10 մլն փամփուշտ: Սպառազինության փոխադրումը կիրականացնեն ամերիկյան և բրիտանական ինքնաթիռները: Ստրոպնիցկին, սակայն, չի պարզաբանել, թե զենքն ուղարկվելու է Իրա՞ք, թե՞ Սիրիա:

Նմանատիպ նյութեր