211652_close_icon
views-count1624 դիտում article-date 16:27 14-10-2015

Դավութօղլուն ԱՄՆ-ին հորդորել է զենք չմատակարարել Սիրիայում կռվող քուրդ զինյալներին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների կողմից Սիրիայում կռվող Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին զենք մատակարարելը Անկարան անընդունելի կհամարի, հաղորդում է Ria Novosti-ն: Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ կոալիցիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները կիրակի 50 տոննա ռազմամթերք են հասցրել Սիրիայի հյուսիսային Խասեքե նահանգում «Իսլամական պետության» դեմ պայքարող զինված խմբավորումներին: «Ոչ ոք չի կարող համոզել մեզ, որ զենքը չի ընկնի Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների ձեռքը: Այդ փաստը մենք կդիտարկենք որպես քայլ՝ ուղղված Անկարայի դեմ»,-ասել է Դավութօղլուն:

Նմանատիպ նյութեր