Օբաման և Էրդողանը կհանդիպեն Անթալիայում
Անթալիայում նոյեմբերի 15-ին տեղի ունենալիք G-20-ի շրջանակներում երկկողմ հանդիպում կկայանա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ Տան մամուի խոսնակ Ջոշ Էռնեսթին:
Հանդիպմանը քննարկվելու են Սիրիայի ճգնաժամին, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր:
Գագաթնաժողովի բացումից հետո Օբաման հանդիպելու է մի շարք եվրոպական պետությունների առաջնորդների հետ՝ քննարկելու ԻՊ-ի դեմ պայքարը և Ուկրաինայի հակամարտությունը: