2755 դիտում
16:13 13-11-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ռոն Ալպ ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը, Եվրոպայի և միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Ռաշել Հաաբը և հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Դավթյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել Խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությունը:
«Վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է զգալի առաջընթաց, ինչին մեծապես նպաստել են նաև խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը: Այնուամենայնիվ դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք առաջիկայում լուծման կարիք ունեն», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարարը մասնավորապես առանձնացրել է պտուղ-բանջարեղենի, կաթի և մսի վերամշակման արտադրամասերի, սառնարանային տնտեսությունների, չորանոցների կառուցման, գյուղմթերքի շուկայահանման և իրացման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների հզորացման հարցերը:
Նախարարն կարևորել է նաև պանրի արտադրատեսակների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա տեղական արտադրանքը արտահանել Եվրասիական տնտեսական միության լայնածավալ շուկա:
Անդրադառնալով Հայաստանի գինեգործությանը` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ այս ճյուղը ևս վերջին շրջանում մեր երկրում զարգացման միտում ունի, սակայն դեռևս արդիական են հայ մասնագետների վերապատրաստման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը, որոնց առնչությամբ հայկական կողմն ակնկալում է խորհրդի աջակցությունը:
Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով նախարար Սերգո Կարապետյանը պատվիրակության անդամներին առաջարկել է քննարկել դրանք իրենց առաջիկա ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցեր:
Պատվիրակության ղեկավար Էդուարդ Սիմոնյանն իր հերթին հավաստիացրել է, որ խորհուրդը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2566 դիտում
16:22 17-10-2020
Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»