211652_close_icon
views-count2569 դիտում article-date 16:22 17-10-2020

Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին

Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում: «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչությանը հետևողական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում է ընդունել 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին՝ հայ բնակչությանն օժանդակելու նպատակով։ Շրջանի նախագահ Լորան Վոքիեն նիստին հնչեցրած իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօր Արցախը մեր կարիքն ունի։ Հայաստանը մեր կարիքն ունի։ Եվ սա այն պահն է, երբ չպետք է չեզոք լինենք մեր իսկ պարտականությունների առջև, այլ ընդհակառակը՝ պետք է օգնություն ցուցաբերենք։ Այսօր մի ամբողջ բնակչություն է ռմբակոծվում։ Չնայած որոշում կայացնելը հեշտ չէ, այնուամենայնիվ մենք չենք ընկրկում այս դժվարության առջև և պարտավոր ենք օգնել հայ ընտանիքներին։ Հայերը Ֆրանսիայի կողքին են եղել, երբ մենք դրա կարիքը ունեինք։ Այսօր մեր շրջանի մակարդակով մենք կարող ենք այս համեստ օգնությունը տրամադրել՝ ի պատասխան հայ համայնքի սպասումների»։ Լուսանկարը՝ 2019թ.»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր