211652_close_icon
views-count830 դիտում article-date 10:05 13-11-2020

Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա` Նյու Յորքում` ՄԱԿ-ում նախատեսված հանդիպումներին. Ժան-Իվ Լը Դրիան

Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա` ՄԱԿ-ում նախատեսված հանդիպումներին, [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9989257]tass.ru[/url]-ի փոխանցմամբ` հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: «Լեռնային Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումն, իհարկե, լավ նորություն է, բայց անհրաժեշտ է, որ այն ամբողջապես պահպանվի: Այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա պետք է առաջ շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը ստեղծվել է հակամարտության կարգավորման համար, և այն շարունակում է աշխատել: «Մինսկի խմբի համանախագահներ են համարվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ես: Հաջորդ շաբաթ համանախագահների նախաձեռնությամբ նախատեսվում է հանդիպում Մոսկվայում, ապա` Նյու Յորքում»,- նշել է Լը Դրիանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Նմանատիպ նյութեր